![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/257179.png&w=300&h=200&mt=1701857998)
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է դեկտեմբերի 6-ին, ժամը 11։20-ին։ Այրվել է 12 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 10․5 հա տարածքում։
Այրվել են 50 կանգուն ծառ, 410 ծառի կոճղ, խաշամ, փայտի թափուկներ և ջերմահարվել է 120 ծառ։
Տեղում հերթապահություն են իրականացնում 20 փրկարարական ծառայող։