Մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների վրա կրակելու մեղադրանքով ձերբակալված Վահան Հակոբյանն, ով առավել հայտնի է «Գաստիկ» մականունով, դեկտեմբերի 12-ին քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից. «Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ Վահան Հակոբյանի մոտ առաջացել է բուժական հետազոտություն անցնելու անհրաժեշտություն, որի հետանքով էլ վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն»:

 

Թե Վահան Հակոբյանը որքան ժամանակ է մնալու բուժկենտրոնում, Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին ժամկետների մասին խոսել չեն կարող, քանի որ ամեն ինչ կախված է Վահան Հակոբյանի առողջությունից, բժշկական հետազոտությունների տևողությունից և դրանց արդյունքներից:

 

Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը և ևս երկու հոգի կալանավորվել էին անցյալ տարի մարտի 26-ին, հայտնի քրեական հեղինակություններ Լևոն Ղազարյանի, Մեսրոպ Նազարյանցի և Դրաստամատ Թադևոսյանի սպանության համար:

 

Աղավնի Սուքիասյան