Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Պարոն Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման սարքավորումների տակ, նրան տրվել է արհեստական շնչառություն, հրավիրվել է նաև բժիշկների խումբ»,-նշեց փաստաբանը։
Լևոն Բաղդասարյանը ավելին չասաց՝ հայտնելով, որ ուշ հանդես կգա հայտարարությամբ: