Այս պահին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով դատական նիստը:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատական նիստը 30 րոպեով ընդմիջվել է, քանի որ կտրուկ վատացել է իր պաշտպանյալի առողջական վիճակը: Դատարան է հրավիրվել շտապօգնության մեքենա:
Պաշտպանը նաև հայտնեց, որ ընդմիջումից հետո նիստը վերսկսվել է:
Նիստի մանրամասներն՝ ավելի ուշ: