«Հայկական ժամանակ» «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել, ապա հետաձգվել է Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուդալյանի և նրա ընկերների գործով դատական նիստը։ Արամ Մուղալյանի պաշտման Վահե Գաբրիելյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ջրադուլն ու հացադուլը դադարեցրել է, սակայն կալանավորումից հետո Մուդալյանի և նրա ընկերների առողջական վիճակը կտրուկ վատացել է։ «Դատարանը կրկին խափանման միջոցը փոխելու միջնորդությունները մերժեց, նույն որոշումը արտագրել բերել էր»,-ասաց փաստաբանը։

 

Նա հայտնեց, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ վատացել էր սույն գործով մեղադրյալներ Արթուր Քլյանի և Ռոբերտ Փիլոյանի առողջական վիճակը։ Վերջիններիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

 

Վահե Գաբրիելյան նշեց, որ Ռոբերտ Փիլոյանը դժգոհել է սրտի շրջանում սուր ցավերից, իսկ Արթուր Քլյանի առողջական վիճակը սրվել էր դեռ կալանքի տակ գտնվելու ժամանակ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատավոր Արթուր Ադամյանը երկամսյա կալանքի որոշում էր կայացրել 23-ամյա Արթուր Քլյանին՝ «ուրիշի գույքի ոչնչացումով կատարված խուլիգանության» հոդվածով։

 

Լսելով դատարանի որոշումը՝ Քլյանի մոտ սկսվել էր հոգեկան խանգարման նոպա։ Արթուր Քլյանին տեղափոխել էին Էրեբունի Արմավիրի բժշկական կենտրոն, հետո էլ«Նուբարաշեն» ՔԿՀ որտեղից էլ՝ ԲԿ։ Մայիսի 14-ին Վերաքննիչ դատարանը Քլյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել էր։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: