Երեկ՝ ապրիլի 7-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վթարի հետևաքով:
Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 25-ամյա Վահան Խաչատրյանն է, ով նույն օրը ժամը 12:35-ի սահմաններում իր վարած Honda 22 համարի մոպեդով բախվել է Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Վարդան Խաչատրյանի վարած Hyundai մակնիշի 20 ՏՏ 007 համարանիշի ավտոմեքենային:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ մոպեդի վարորդ Վ. Խաչատրյանն աշխատում է Menu.am-ում՝ որպես վարորդ-առաքիչ: