Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

 

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: