Երեկ' մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը' Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ գլխի մասում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը Շահումյան 17 փողոցի թիվ 5 տան բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա տանը հայտնաբերվել է նաև հրազեն, որը քննիչի որոշմամբ առգրավվել է: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում