Երեկ՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթի և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ, 30-ամյա Դավիթ Բաբասյանի վարած Opel մակնիշի 35 VT 430 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Փափազյան փողոցի 27 շենքի բնակիչ, 36-ամյա Մոհամադ Նիք Բախտի վարած Volkswagen մակնիշի 34 TN 544 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մոհամադ Բախտին տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթի բետոնե հատվածին։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորն աշխատում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։
Մանրամասն՝ shamshyan.com-ում: