Այսօր դեկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Սոլակ-Ալափարս ավտոճանապարհին Սոլակ գյուղի վարչական տարածքում բախվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 28-ամյա Արտավազդ Հովհաննիսյանի վարած Nissan march մակնիշի 34 FN 475 համարանիշի եւ Երեւանի բնակիչ, 44-ամյա Իսրայել Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 QA 416 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

Բախման հետեւանքով երկու ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում' ձյան մեջ: Իսկ վթարի պատճառներից մեկն էլ եղել է ճանապարհի մերկասառույցը:

 

 

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: 

Մանրամասն̀ այստեղ