Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Բ-ն իր վարած Kia մակնիշի 15 ՕR 115 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վահան Շ-ին։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Վարորդ Գագիկ Բ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։