Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային:

Վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինն օգնության են հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ եթե «Գազելը» բենզատար ավտոմեքենային չբախվեր, ապա մխրճվելու էր շենքի բակում բանակի քեֆի նպատակով հավաքված և խնջույք կազմակերպած բազմության մեջ, ինչը կարող էր անկախատեսելի հետևանքներ ունենալ: Մարդիկ իրենց երեխային, հարազատին բանակ էին ճանապարհում ու երջանիկ պատահականությամբ այդ քեֆը չի մթագնվել: Վրաերթի ենթարկվածը մասնակցում էր բանակի այդ քեֆին, իսկ 2 օր հետո ինքն էր զորակոչվելու: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։