shamshyan.com Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արտակ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 DԼ 525 համարանիշի և 58-ամյա Ալբերտ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 34 DՍ 341 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ 29-ամյա Ռուզաննա Հարությունյանը և 60-ամյա Սուսաննա Բաղդասարյանը, ինչպես նաև 10-ամյա Սուսաննա Գևորգյանն ու 53-ամյա Սուսաննա Գևորգյանը, մարմնական վնասվածքներ են ստացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի ուղևորներ Ս. և Ս. Գևորգյանները տատ ու թոռ են, և նրանք առաջին բուժօգնությունը ստացել են հենց վթարի վայրում, իսկ Opel-ի ուղևորները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները, քանի որ նշված հատվածում երթևեկությունը գտնվում էր կաթվածահար վիճակում: l