Սիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ ստեղծվել է «անվտանգության գոտի», թուրքական զինված ուժերի շարասյունը անհայտ զինյալների կողմից ենթարկվել է հարձակման:

Այս մասին հայտնում է թուրքական Haber7-ը:


Կայքի փոխանցմամբ' հարձակման հետևանքով կորուստներ և վիրավորներ չեն գրանցվել:

Թուրքիան 2017-ի հոկտեմբերի 14-ից Սիրիական Իդլիբ նահանգ է տեղափոխում մեծ թվով զինվորականություն և զինտեխնիկա:

Թուրքիան պնդում է, որ դա արվում է Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների ժամանակ՝ Իրանի և Ռուսաստանի հետ ձեռք բերած համաձայնությամբ:

Ձեռք բերված համաձայնությամբ Իդլիբում ստեղծված «անվտանգության գոտու» երկայնքով նախատեսվում է նաև Իրանական և Ռուսական դիտորդների տեղակայում: