Սիրիական Քամիշլի քաղաքի բնակիչները քարեր և լոլիկ են նետել քաղաքը լքող ամերիկացի զինվորականների վրա: Տեսանյութը համացանցում տեղադրել է քրդական Hawar լրատվական գործակալությունը։
Կադրերում երևում է, թե ինչպես են քրդերն ուղեկցում ամերիկյան ռազմական տեխնիկան՝ քարեր և բանջարեղեն նետելով: Այսկերպ տեղացիներն արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Սիրիայի հյուսիսային հատվածից զորքերը դուրս բերելուն: