Բեյրութի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցը վերաճել է ոստիկանության և ցուցարարների միջև բախման, տասնյակ մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել, ոստիկանները ակցիայի ավելի քան 40 մասնակցի են ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ռիյադ Աս Սոլհ հրապարակում տեղի ունեցած հակակառավարական ցույցին հարյուրավոր մարդիկ են մասնակցել: Իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, ռետինե փամփուշտներ և ջրցաններ, իսկ կցուցարարները քարեր էին նետում ոստիկանների վրա:
Անցած հանգստյան օրերին լիբանանյան մայրաքաղաքի կենտրոնում բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան: Մարդիկ պահանջում էին լուծել աղբի հավաքման և օգտագործման, ինչպես նաև երկրի կառավարության հրաժարականի հարցեր: Խաղաղ ցույցը երկու անգամ վերաճել է զանգվածային անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: