Թուրքիայում փողոցային ցույցերի մասնակիցները սկսել են կրակել ոստիկանների վրա: Իրավապահները փորձել են ցրել Դիարբեքիր քաղաքի ցույցը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Ցուցարարները հրկիզել են աղբամանները: Այս ամենը տեղի է ունենում Սուրոչի քաղաքի մոտակայքում, որտեղ երկուշաբթի օրը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ:
Բնակիչները դժգոհ են իշխանությունների անգործությունից և մեղադրում են նրանց ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերելու մեջ: Սակայն իշխանությունների մոտ լավ է ստացվում միայն ցույցերը ցրելը. Ստամբուլի ոստիկանությունը ծեծկռտուք է սկսել ցույցի նոր մասնակիցների հետ: