Թուրքիայում երգի մրցույթին մասնակցելու պատճառով 19-ամյա երգչուհու գլխին կրակելու մեղադրանքով ձերբակալվել է 4 մարդ, հաղորդում է «MK.ru»-ն:

 

Ձերբակալվածներից մեկը երգչուհի Մութլու Քայայի ընկերն է, իսկ մյուսները՝ նրա ընկերները:

 

Գլխին հրազենային վնասվածք ստացած երգչուհին կյանքի համար պայքարում է հիվանդանոցում:

 

Ընկերը, սակայն, իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունել: Նա ասել է, որ դեմ է եղել աղջկա՝ մրցույթին մասնակցելուն, սակայն կրակողն ինքը չի եղել:

 

«Ընտանիքը միշտ ցանկանում էր, որ մասնակցի մրցույթին, սակայն ես դեմ էի: Այդ պատճառով շատ ենք վիճել, բայց ես չեմ արել»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող երգի մրցույթի մասնակից Մութլու Քայայի դեմ մահափորձ էր տեղի ունեցել իր տանը: Հանցագործը մտել էր տան այգին և պատուհանից կրակել երգչուհու վրա: