Իրաքում 12 բանտարկյալ մահապատժի է ենթարկվել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով Associated Press-ին: Մահապատիժը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել: Մահապատժի ենթարկվածներին կախել են:
Նրանք բոլորն Իրաքի քաղաքացիներ էին: Իշխանության ներկայացուցիչները հրաժարվել էին բացահայտել մահապատժի ենթարկելու պատճառները, քանի որ հանցագործության բնույթի ու մահապատժի մասին որևէ բան հայտնի չէ: Այս տարվա ընթացքում Իրաքում իրականացվել է 144 մահապատիժ: Այս ցուցանիշն ավելի մեծ է' 2012 թվականի համեմատ:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ը վաղուց է քննադատաբար վերաբերում այս հարցին: Սակայն իշխանությունը սա մեկնաբանում են որպես պայքար ահաբեկիչների և մահապարտների դեմ, ովքեր փորձում են խաթարել երկրի կայունությունը: Բացի այդ Իրաքն աչքի է ընկնում դատական թևի ցածր մակարդակով: Իշխանությունների խոսքո'վ մահապատժի ենթարկվածների մեղավորությունն ապացուցված է: