Մարտի 20-ին Հնդկաստանում մահապատժի են ենթարկվել 31-ամյա Ակշայ Տխակուրը, 25-ամյա Պավան Գուպտան, 26-ամյա Վինայ Շարման եւ 32-ամյա Մուկեշ Սինգխը, որոնք 2012 թվականին խմբակային բռնաբարության էին ենթարկել մի ուսանողուհու: Այս մասին հաղորդում է NDTV-ն:
Ըստ հեռուստաընկերության տեղեկությունների, նրանց կախաղան են բարձրացրել Տիխար բանտում: Բանտում նրանք մնացել էին 7 տարի: Մահապատժից առաջ բռնաբարողների պաշտպանները որոշումը բողոքարկել էին, սակայն Գերագույն դատարանն այն մերժել էր:
23-ամյա ուսանողուհու բռնաբարությունը եւ սպանությունը կատարվել է 2012 թվականին: Աղջկան կինոթատրոնից տուն գնալու ճանապարհին առեւանգել էին 6 տղամարդիկ, որից հետո նրան մի քանի ժամ բռնաբարել էին եւ տանջել մտրակով: Դրանից հետո նրան թողել էին ճանապարհին:
Ամենակրտսեր հանցագործը 15 տարեկան էր: Նա ազատ արձակվեց հանցագործությունից 3 տարի անց: Խմբակային բռնաբարության եւս մեկ մասնակցի էլ մահացած էին հայտնաբերել իր խցում: