Հնդկական գյուղերից մեկում ահասարսուռ դեպք է գրանցվել: Ջերքհանդ նահանգից 30 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղում 45-50 տարեկան 5 կանայք ենթարկվել են լինչի դատաստանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, գյուղի բնակիչները կեսգիշերին կանանց դուրս են հանել իրենց բնակարաններից եւ մահակներով ծեծելով սպանել:
Հարեւանների բարկության պատճառը եղել է այն, որ հարեւանները կանանց մեղադրել են կախարդանքներ եւ գուշակություններ անելու մեջ: Կատարվածի առնչությամբ 24 բնակիչ է ձերբակալվել: Հնդկաստանում բնակիչները հաճախ են լինչի ենթարկվում: Հուլիս ամսին հարավային Ասսամ նահանգում հարեւանների ծեծից մահացել էր 63-ամյա տարեց կին: Հնդկաստանի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Ասսամ նահանգում վերջին վեց ամսվա ընթացքում 90 կին է լինչի դատաստանի ենթարկվել: Նրանք հիմնականում կանայք են, որոնց տեղացիները համարում են գուշակներ եւ կախարդներ: