Հնդկաստանում 22-ամյա աղջիկը, ով տեղական պարբերականներից մեկում աշխատում է որպես ֆոտոլրագրող, օգոստոսի 22-ին ենթարկվել է խմբակային բռնաբարության' անհաջող շրջաններից մեկում' Մումբայում, հաղորդել է NDTV հեռուստաընկերությունը:
Աղջկան տեղափոխել են հովանդանոց. Նրա վիճակը գնահատվում ե ծանր: Նրա մոտ հայտնաբերվել են բազմաթիվ ներքին և արտաքին վնասվածքներ:
Աղջիկը եղել է ընկերոջ հետ, երբ նրանց են մոտեցել երկու տղամարդ և հենց փողոցում սկսել վիրավորել նրան: Ընկերոջը, ով փորձել է պաշտպանել, ծեծել են ու կապել, իսկ աղջկան տարեն են մոռացված մի շինություն, կանչել իրենց ևս երեք ընկերներին ու բռնաբարել:
Այս գործով արդեն ձերբակալվել է 20 անձ: Ոստիկանությունը տարածել է կասկածյալների ֆոտոռոբոտը:
Բռնաբարությունների հետ կապված խնդիրը Հնդկաստանի հասարակությանը ցնցեց, երբ 2012 թվականի դեկտեմբերին 6 տղամարդ դաժանորեն բռնաբարեցին 23-մյա մի ուսանողուհու' Դելիի ավտոբուսի մեջ: Ստացած մարմնական վնասվածքներից աղջիկը մահացավ:
Ներկայումս Հնդկաստանում ամենածանր պատիժը համարվում է մահապատիժը: