Հնդկաստանում երկու խումբ առևանգել և բռնաբարել է երիտասարդ կնոջը: Ոստիկանությունը ձերբակալել է 10 տղամարդու, որոնցից 6-ը մեղադրվում են 21-ամյա կնոջը բռնաբարելու մեջ: Ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ կնոջն առևանգել են, երբ նա գնացել է Կարիկալ՝ ընկերուհուն այցելության:

 

Կինը հոսպիտալացվել է: Ոստիկանությունը նաև տեղեկացրել է, որ մեղադրյալներից երեքն առևանգել են կնոջը և մոտ 3 ժամ հետո բաց թողել: Երբ նա զանգել է իր ընկերուհուն, որ գա իր հետևից, 7 հոգուց բաղկացած մեկ այլ խումբ մեքենայով եկել և առևանգել է նրան: Ոստիկանությունը փորձում է պարզել՝ արդյոք խմբերը կապ ունե՞ն միմյանց հետ: