Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հորեղբայր Չան Սոն Թեքը, ով ավելի վաղ հեռացվել էր իր զբաղեցրած բարձրաստիճան պաշտոններից ծանր հանվագործություններ մեջ մեղադրվելու պատճառով. հինգշաբթի երեկոյան մահապատժի է ենթարկվել, գրում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

 

Գործակալությունը հայտնում է, որ մահապատժի վճիռը կայացվել է ռազմական տրիբունալի կողմից և գործի է դրվել հինգշաբթի օրը:

 

Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ Չան Սոն Թեքը մահապատժի է ենթարկվել պետական դավաճանության համար, քանի որ վերջինս փորձել է պետական հեղաշրջում իրականացնել: