Հնդկաստանում դատարանը վճիռ Է կայացրել 22-ամյա ֆոտոլրագրողուհուն բռնաբարած երեք տղամարդկանց նկատմամբ, որը հարձակման Էր ենթարկվել 2013 թվականի օգոստոսին Մումբայում:

 

Վիջայ Յադհավը, Քասիմ Բենգալին եւ Սալիմ Անսարին մեղավոր են ճանաչվել կրկնակի բռնաբարություն կատարելու մեջ եւ դատապարտվել են մահապատժի: Չորրորդ հանցագործը՝ Սիրաջը, դատապարտվել Է ցմահ բանտարկության:

 

Լրագրողուհու եւ նրա ընկերոջ վրա հարձակումը կատարվել Է լքված տեքստիլ ֆաբրիկայի մոտ: Հարձակվողներն այնտեղ են քարշ տվել երկուսին, կապկպել ու ծեծել երիտասարդին, ինչից հետո բռնաբարել են աղջկան: Լրագրողուհին բուժվում Է «Ջասլոք» հիվանդանոցում, նրա վիճակը բարելավվել Է եւ բժիշկների կողմից գնահատվում Է կայուն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: