Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները մայիսի 28-ին' ժամը 20.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց, միմյանց հետ վիճաբանելու համար, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 1995թ. ծնված Կարեն Մ.-ին և 1975թ. ծնված Հայրապետ Թ.-ին: Պարզվել է, որ զբոսայգում ծագած վիճաբանության ժամանակ նրանք ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Կարեն Մ.-ն ճակատի մասում ստացել է վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: