Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որ իրականությանը չի համապատասխանում ԶԼՄ-ներում և սոցցանցում տարածված տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:
«Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը»,– ասվում է Ոստիկանության պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ Mediaport տելեգրամյան ալիքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քաղաքացին ձվով հարվածել է Նիկոլ Փաշինյանի մեքենային, ինչից հետո Նրան տարել են Ոստիկանություն: