Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողը նոյեմբերի 30-ին' ժամը 18.20-ին, զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը շրջայցի ժամանակ, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984թ. ծնված Ռոման Ա.-ին։

 

Ռոման Ա.-ի ձեռքում հայտնաբերվել է չորացված, մանրացված, կանեփանման դեղնականաչավուն զանգված: Ռոման Ա.-ն ներկայացվել է դատաքիմիական փորձաքննության: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Կատարվում է հետաքննություն: