Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թումանյան քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թվականին ծնված Գերասիմ Ղ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս 2016 թվականի դեկտեմբերի 21-ից ՌԴ Մոսկվայի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի (պետական պաշտոնյային կաշառք տալը) մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: