Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Գ. Մահարու փողոցի թիվ 50 տան մոտ հայտնաբերել և քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1974 թվականին ծնված, նախկինում դատապարտված Խաչիկ Ս.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս մարտի 10-ին Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Խափանման միջոցը՝ կալանք:
Խաչիկ Ս.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին: