Սեպտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Էրեբունու բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 7 տղամարդու:

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ մուգ կարմիր հեղուկանման զանգվածով, ներարկիչի ասեղ և 2 սրվակ՝ «Դիմեդրոլ» գրառմամբ, փայլաթիթեղի մեջ փաթաթված սպիտակ երկու հատ 0,05 գ սուբոտեքս տեսակի դեղահաբի կտորներ, իսկ մյուսի մոտ հայտնաբերվել է պլաստմասե սպիտակ տարայով անհայտ հեղուկ. վերջինս հայտնել է որ, զանգվածը տրոպիկամիդ դեղամիջոց է:

Բերման ենթարկվածներից մեկը «Օպել»-ի սրահից ներկայացրել է ներարկիչ՝ 1 մլ թափանցիկ սպիտակավուն հեղուկով, սպիտակ փոշենման նստվածքով, և հայտնել, որ այն պատկանում է իր ավտոմեքենայի ուղևոր՝ բերման ենթարկված տղամարդուն: Մյուս բերման ենթարկված տղամարդն իր «Մերսեդես»-ի սրահից ներկայացրել է սպիտակ, «B8» գրառմամբ 0.34 գ սուբուտեքս դեղահաբի երկու կտոր և հայտնել, որ այն պատկանում է իրեն:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: