«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Սյունիքի մարզային վարչության և ՃՈ 1-ին գումարտակի 2-րդ դասակի ծառայողների հետ համատեղ, թմրամիջոցներ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, օգոստոսի 14-ին, ժամը 10.30-ին, Արտաշատ-Երևան ճանապարհից բերման են ենթարկել 1976 թ. ծնված, նախկինում դատված Մհեր Խ.-ին, 1960 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ին և 1977 թ. ծնված Սամվել Խ.-ին' իր վարած «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայով:

Նույն օրը, ժամը 10.45-ին, Արտաշատ-Երևան ճանապարհից ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Հարութ Մ.-ն և 1982 թ. ծնված Գարիկ Գ.-ն' վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:

Մհեր Խ.-ի մոտից, խուզարկությամբ, հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային փաթեթ' մոտ 43,5 գ կշռով մուգ շագանակագույն զանգվածով: Ըստ նրա հայտարարության' զանգվածը ափիոն տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, ձեռք է բերել Գորիս քաղաքի բնակիչ ոմն Էրիկից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էրիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն: