Ոստիկանության ծառայողները փետրվարի 16-ին' ժամը 21.20-ին, Երևանի Գյուրջյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1971թ. ծնված Արթուր Մ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է «ՍՍՌ ՊԵՌ.ՕՊՈՒԺ.ԷԱԲ ՎՏՈՒԼԵ 1925» գրառումով ատրճանակ, որի մեջ եղել է 1 փամփուշտ՝ «38» «Ա» գրառումով:

 

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: