Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Երկաթուղայինների փողոցի թիվ 3 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված քաղաքացուն: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլգ տարողությամբ, չօգտագործված ներարկիչ, 20 մլգ տարողությամբ, օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ գուլպայի միջից՝ 2 մլգ տարողությամբ ներարկիչ՝ սպիտակ թափանցիկ հեղուկով:
Ըստ Ռոբերտ Ք.-ի հայտարարության՝ ինքը առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: