SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհահհես Վահրամյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Վերջիններս բաց են թողնվել: Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարգարյանը աշխատում է Հանրային հեռուստաընկեությունում՝ որպես հաղորդավար, իսկ Հ. Վահրամյանը «Արտ դիզայն» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ-դիզայներ: