Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 26-ին' ժամը 03.00-ին, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկության տարածք թմրամիջոց նետելու կասկածանքով, Վանատուր թաղամասից, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին՝ 1976թ. ծնված Տիգրան Թ.-ին և ուղևորին' 1983թ. ծնված Մինաս Շ.-ին:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվությա ն վարչությունից, խուզարկությամբ Մինաս Շ.-ի գրպանից հայտնաբերվել է 13 դեղահաբ և թերթի մեջ փաթեթավորված կանեփի հոտով զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: