Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 7-րդ զանգվածի թիվ 37 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գուրգեն Թ.-ին և 1970 թ. ծնված Էդիկ Չ.-ին' վերջինիս վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննությամբ' սրահից հայտնաբերվել է 5 մլ-անոց դատարկ ներարկիչ' յուրահատուկ հոտով, ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակի հետևի հատվածի դարակից՝ 3 մլ-անոց մեկ այլ ներարկիչ' յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով: Նույն տեղից հայտնաբերվել է նաև «սուբոտեքս» թմրամիջոցին նմանվող դեղահաբ:
Մանրամասները` այստեղ