Դատարանի բակից բերման է ենթարկվել ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182․3 հոդվածի 1․1 մասով նախատեսված արարք կատարելու համար բերման է ենթարկվել»,- փոխանցեցին ոստիկանությունից։
Նշենք, որ պատճառը եղել է դատական նիստի ընդմիջման ընթացքում դատարանի բակում առանց դիմակի շրջելը և պարետատան պահանջին չենթարկվելը։