Հայկական արմատներով ամերիկացի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում այն բանից հետո, ինչ ծեծել է կնոջը։ Այս մասին գրում է Armsport.am-ը' վկայակոչելով TMZ-ին։

Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Մարտիրոսյանը նախ լեզվակռվի մեջ է մտել կնոջ հետ, իսկ հետո դիմել է ձեռքերի օգնությանը։

Բռնցքամարտիկի հարվածների արդյունքով կնոջ քիթը կոտրվել է։ Չնայած դրան՝ կինը կարողացել է փախչել ու ոստիկանություն կանչել։ Նա բժիշկների օգնությանը չի դիմել, բայց բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի ոստիկանություն։

Հաջորդ առավոտյան Մարտիրոսյանին բերման են ենթարկել՝ մեղադրելով նրան ընտանեկան բռնության մեջ։ Նույն օրը հայազգի մարզիկին բաց են թողել 50 հազար դոլար գրավի դիմաց։

Մարտիրոսյանի վերջին մրցակիցը եղել է Գենադի Գոլովկինը, որը 2018 թվականի մայիսին հաղթել է Վանեսին։