Հուլիսի 8-ին, գիշերվա չորսին, Թումանյան եւ Փարպեցու փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Իրանի քաղաքացի, 22-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով մեկ փաթեթ:
Ոստիկանությունից հայտնում են, որ իրանցին հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն եւ իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: