Նախկինում դատվածություն չունեցող Վաչագան Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 30-06-2012թ.' ժամը 17-ի սահմաններում, կնոջ' Ստելլա Մ.-ի հետ իր ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով գնացել է ՌԴ սահմանապահ զորքերի թիվ X զորամասի X-րդ ուղեկալի տարածքում գտնվող իրենց հողամասում հողագործական աշխատանքներ կատարելու և ուղեմասի անցագրային կետի մոտ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող' ՌԴ սահմանապահ զորքերի թիվ X զորամասի ժամկետային զինծառայող, շարքային անցագրային կետի կրտսեր վերակարգ նշանակված Աշոտ Կ.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու, անձնագրերը ստուգելու կապակցությամբ վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ու մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին պատճառելով առողջությանը թեթև վնաս:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը' Իրավաբան.net