Գերագույն ռադայի խոսնակ, Ուկրաինայի նախագահի պարտականությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովը Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո հրաման է արձակել Ուկրաինայի զինված ուժերը լիակատար ռազմական պատրաստականության բերելու մասին: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

Նա նշել է, որ նկատում է սպասվող ագրեսիա Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցող իրավիճակի ֆոնին՝ հրամայելով Ուկրաինայի զինված ուժերը բերել լիակատար ռազմական պատրաստականության:

 

«Ուժեղացվել է ատոմային էլեկտրակայանների, օդանավակայանների, ռազմավարական ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանությունը»,- նշել է նա: