Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ ապրիլի 8-ի գիշերը ռուսական զորքերը «շահիդ» տեսակի 24 անօդաչուներով գրոհել են Ուկրաինայի դեմ։ Դրանցից 17-ը խոցվել է։

Անօդաչուները խփվել են Օդեսայի, Նիկոլայեւի, Կիրովոգրադի, Խմելնիցկի եւ Ժիտոմիրի մարզերում։

Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ տեղեկացմամբ՝ անցած օրը ճակատում տեղի են ունեցել 76 մարտական բախումներ։