Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի գլխավոր հրամանատար ԱՄՆ-ի գներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանում իրադրությունը նախկինի պես լուրջ անհանգստություն է հարուցում: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի այն բոլոր ռազմական միջոցները, որոնք անհրաժեշտ են այդ երկիր ներխուժելու համար: Գեներալի կարծիքով՝ նման ներխուժման համար կարող է պահանջվել 3-5 օր:

 

Բրիդլավը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն նախկինի պես չունի այն բանի վկայությունները, որ ռուսական զորքերը վերադառնում են զորանոցներ: Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանում տիրող ընդհանուր իրադրության մասին՝ նա այն համարել է «անհավատալիորեն տագնապալի»: