Թուրքիան խնդրում Է Եվրամիությանը՝ պարզորոշ ասել՝ ցանկանում են արդյոք իրեն տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում Է Վարշավայում:
Նա նշել Է, որ իր երկիրը շատ վաղուց Է ձգտում դառնալ ԵՄ-ի անդամ, մինչդեռ նրա նկատմամբ պահանջների թվաքանակը մշտապես ավելանում Է: «Ես կցանկանայի հստակ կարծիք լսել: Եթե ցանկանում եք Թուրքիային ընդունել Եվրամիություն, ապա դա ասեք մեզ: Եթե չեք ցանկանում՝ նույնպես մեզ ասեք այդ մասին»,-ասել Է Էրդողանը: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Վարշավան պաշտպանում Է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:
Նրա խոսքով՝ Թուրքիան «ԵՄ-ի Էական գործընկերն Է անվտանգության տեսանկյունից»: «Դա որեւԷ մեկին պարզաբանելու կարիք չկա»,-ասել Է Լեհաստանի նախագահը, հավելելով, որ ԵՄ-ի համար կարեւոր Է Թուրքիայի «ռազմական ու տնտեսական ներուժը»:
Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր Է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ Է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: