Եվրամիության երկրներում դեռեւս պահպանվում են տարաձայնությունները ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության հարցում: Այդ մասին հայտարարել Է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Նրա խոսքը մեջբերել Է «Եվրոօբսերվեր» (www.euobserver.com) Էլեկտրոնային պորտալը:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ փետրվարի 10-ին ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները Բրյուսելի հանդիպմանը հայտարարություն են ընդունել, որի համաձայն «Եվրախորհուրդն իր համոզմունքն Է հայտնել, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ԵՄ-Ուկրաինա հարաբերությունների վերջնական նպատակը չԷ»: Ոչ մի կոնկրետ խոստում այս ձեւակերպումը չի բովանդակում եւ եվրոպացի պաշտոնյաներին հնարավորություն Է թողնում ցանկացած պահի բացատրելու, որ իրենք երբեք նկատի չեն ունեցել Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը:

 

«Դա (արտացոլում) Է այն, թե մենք միասին որքան հեռու կարող ենք գնալ այս պահին»,-արձանագրել Է Լինկյավիչուսը: «Եթե մենք պատրաստ չենք հստակ ազդանշան տալ, դա կըմբռնվի որպես այն բանի ազդանշան, որ մենք միասնական չենք, եւ չգիտենք՝ ինչ անել, իսկ դա (Ռուսաստանի առջեւ) ասպարեզ Է բացում մանեւրելու համար»,-հասել Է Լիտվայի արտաքին գործերի նախարարը:

 

Մինչդեռ Ռուսաստանը եւ Գերմանիան հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի իրենց իսկ ուկրաինացիների կողմից: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է ԳՖՀ-ի իր պաշտոնակից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում:

 

«Ռուսաստանը եւ Գերմանիան հանդես են գալիս հօգուտ այն բանի, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի իրենց իսկ ուկրաինացիների կողմից, եւ դա ուկրաինական ժողովրդի շահերից Է բխում»,-ասել Է Լավրովը: «Ակնկալում ենք, որ Ուկրաինայի մյուս բոլոր գործընկերները կառաջնորդվեն նույն այս սկզբունքով»,-հավելել Է նախարարը: