Եվրամիությունը մտադիր Է Ուկրաինայում երկխոսություն վարել հակամարտության բոլոր կողմերի և քաղաքական ուժերի հետ, որպեսզի ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնի: Այդ մասին հայտարարել է վրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«ԵՄ-ն հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի երկխոսություն վարի հակամարտության բոլոր կողմերի հետ» և հասնի Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման, պատասխանել է նա ՈՒկրաինայի Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունից քաղաքական գործիչների հարցին, ովքեր պնդում են, որ ուկրաինացի ծայրահեղ աջերը ահաբեկում են բնակչությանը: «Ըստ իմ ունեցած տեղեկատվության, - շարունակել Է Շուլցը, - բանակցություններում ներգրավված են նույնիսկ «Ազատություն» կուսակցության անդամները: Եթե նրանք նեոնացիստներ են, ապա ես մեկնաբանություններ չունեմ: Ես լրջորեն եմ վերաբերվում այն մեղադրանքներին, որոնք դուք ներկայացրիք, և կստուգեմ այդ տեղեկատվությունը»: