Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վարձկանների թիվն արդեն մոտենում է 2000-ի, «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները ճնշելու համար վարձկանների տեղափոխման հանգամանքները, որոնց թիվը կոնֆլիկտի գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի», - ասել Լավրովը:
Նախարարը հիշեցրել է, որ այս թեման բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: