3 պետության ղեկավար ընդունել է հակամարտության գոտում սիրիացի վարձկանների առկայության փաստը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նախ՝ բազմաթիվ կոնվենցիաներով, այդ թվում, վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման վերաբերող կոնվենցիաներով նախատեսվում է որոշակի ընթացակարգեր, օրինակ, այն պետությունները, որոնք ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորմանը, նրանք ունեն պարտականություններ ֆինանսական թափանցիկության, նման երևույթների բացահայտման, հաշիվների սառեցման: Եթե հանկարծ պարզվի, իսկ դա, կարծում եմ, պարզվել է, որ, ունենալով նման խումբ պարտականություններ՝ պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ, դեռ մի բան էլ պետությունն ինքն է ֆինանսավորել ահաբեկչությունը կամ զինել վարձկաններին ու տեղափոխել հակամարտության գոտի, դա բավական լուրջ հետևանքներ կարող է առաջացնել», - ասաց նա։