Թուրքիան շարունակում է աշխատել Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմների վրա։ Դիտորդական կետերի միջև պարեկություն կիրականացվի, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Հրադադարի վերահսկողության մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Լեռնային Ղարաբաղում կառուցվելիք դիտակետերի միջև պարեկություն է իրականացվելու»,- Աքարի խոսքը մեջբերել է TRT հեռուստաալիքը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: